«Ժողովուրդ» թերթ գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

 

Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, որոնք կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: «Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետեւաբար որեւէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել»,- պնդել է Հարությունյանը:

Նկատենք, սակայն, չնայած դժգոհությանը` Հարությունյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այս նախագծին. այն ստացել է 88 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում