Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Լիոնի քաղաքապետին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երևանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև իրենցը այն պարզ պատճառով, որ դրանք հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր բաղկացուցիչն են: Այն, որ քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը Ֆրանսիայի արժանավոր քաղաքացի է և հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, պարոն Ժորժ Կեպենեկյանն ապացուցել է իր անցած ճանապարհով և գործունեությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ քաղաքապետն իր փորձն ու ունակությունները լավագույնս կծառայեցնի ինչպես Լիոնի և Երևանի միջև հարաբերությունների սերտացման, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին: Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորել է Լիոնի քաղաքապետին՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ, որը, նրա գնահատմամբ, Ժորժ Կեպենեկյանն իր գործունեությամբ է վաստակել:
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընդամենը մեկ ամիս առաջ Փարիզ կատարած իր այցը և առաջին հանդիպումը նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև 2017թ. գարնանը Լիոն կատարած այցելությունն ու հետաքրքիր զրույցը Լիոնի նախկին քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժերար Կոլոնի հետ:
Անդրադառնալով առանձնաշնորհյալ համարվող բարձր մակարդակի հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նախագահն ընդգծել է, որ բարեկամությունը սահմաններ չունի, և երկու երկրները մշտապես պարտավոր են ընդարձակել համագործակցությունն ու տարեցտարի ամրապնդել հարաբերությունները:
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: Քաղաքապետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ներգրավել է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների, որոնց օգնությամբ հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում՝ այդպիսով փոխհարաբերությունների մի նոր էջ բացելով ինչպես Երևանի ու Լիոնի, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջև: Լիոնի քաղաքապետը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ունեցած՝ իր բնորոշմամբ՝ արգասաբեր հանդիպումների ու մի շարք ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված համագործակցության պայմանավորվածությունների մասին:
Քաղաքապետ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները ևս իրենց տպավորություններն են ներկայացրել երևանյան հանդիպումներից՝ ընդգծելով, որ փոխգործակցության մեծ ներուժ են տեսնում քրիստոնեության օրրան Հայաստանի հետ և վստահ են, որ պատմական մեծ ժառանգությամբ ու դարավոր հարուստ մշակույթով Հայաստանն ավելի մեծ լավատեսությամբ կարող է նայել ապագային:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այս տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ կարևոր միջոցառման կազմակերպմանը, քանզի համարում է, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ առաջին հերթին առաջադեմ քաղաքակրթական արժեքային համակարգ, որն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության քաղաքակրթության ու առաջընթացի գործում, որի կրող է նաև հայ ժողովուրդը:
Նախագահն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
15:04 - 7.Մարտ.2018
Առաջարկում ենք նաև
25/12/13 20:55
Նախագահն ընդունել է «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը
04/10/13 20:32
Նախագահն ընդունել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը
18/04/24 12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
15/02/24 17:00
Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը
27/12/23 17:16
Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
17/11/23 19:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը
12/02/21 20:02
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին. Սուրեն Պապիկյանն ընդունել է Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
04/12/20 20:37
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում