Երեկ՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 34-ամյա Քրիստինե Ծաղիկյանի վարած Nissan March մակնիշի 35 FX 028 համարանիշի և 44-ամյա Վահագն Տիգրանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 0753 AG տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: