«Ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ անում են գողացված իշխանությունը պահելու համար, քանի որ լավ հասկանում են այն կորցնելու «գինը»: Մոսկվան մեր սիրուն աչքերի համար չի դողում մեր վրա, պարզապես լավ գիտի, որ կորցնելով Հայաստանը՝ կորցնում է Կովկասը, իսկ առանց Կովկաս Ռուսաստանը կվերածվի դիակի»:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքում և հայրինքում հայտնի ազգային-հասարակական գործիչ Արմեն Զատիկյանն անդրադառնալով Հայաստանի ներկայիս քաղաքական կյանքին այն որակեց թատրոն՝ ընգծելով, որ դրա մասին խոսելն ուղղակի զզվանք է առաջացնում: Թերևս բոլորին է հայտնի, որ Հայաստանը տարբեր կապերով կապված է Ռուսաստանին: Անդրադառնալով այս հարցին, Զատիկյանը նշեց.

 

Խոսելով վերջին շրջանում հայաստանյան քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունների մասին, հասարակական գործիչը նկատեց, որ սահմանադրական փոփոխությունները, նախագահականից՝ վարչապետականի անցումը բոլորն արվում են ժամանակ շահելու համար.

«Այս ամենն արվում է ժողովրդին խաբելու և հանցագործ իշխանությունը երկարաձգելու նպատակով: Մեր միամիտ ժողովուրդն է, որ խայծը կուլ տալով շարունակում է դրանց տոն տալ, վերլուծել, քննարկել, բողոքել ու դրանով իր պարտքը կատարած համարել: Մարդկությանը հայտնի բոլոր բռնապետությունները տապալվել են ժողովրդական ապստամբություններով: Որքան էլ մենք ինքներս մեզ խաբենք, թե «ՄԵՐՆ ՈՒՐԻ՛Շ Է», միևնույնն է մի գեղեցիկ օր հասկանալու ենք, որ դրանով սոսկ երկարաձգում ենք ռեժիմի կյանքը և թանձրացնում շնչահեղձ լինող երկրի գաղջը»:

Երկրի և ժողովրդի փրկությունն, ըստ Զատիկյանի, ներկայիս իշխանության ներկայացուցիչներից երկիրն ազատագրելն է. «Այս հանցագործները մեր տնից չեն հեռանա, մինչև մենք չքշենք...»,- եզրափակեց Զատիկյանը: