Ընդհանրապես չմասնակցելը Սերժ Սարգսյանի սիրած բանն է, մենք եկել ենք, որ ընդհանրապես այստեղ ամեն բան լավ չլինի։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցին, ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը․ «Իրավիճակից բխող բոլոր գործողությունները կարվեն մեր կողմից»,-ասաց նա։

Նշենք, որ Մարուքյանից ավելի վաղ Ազգային ժողով շտապեց նրա թիմակից Մանե Թանդիլյանը՝ հրաժարվելով պատասխանել իրեն ուղղված հացերին։

Իսկ ԵԼՔ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սարգսյանն էլ լրագրողներին ասաց, որ նիստին և Սերժ Սարգսյանի ելույթին պատրաստվում է հետևել իր աշխատասենյակից։

Նա նշեց, որ ելույթների ժամանակ կգա նիստերի դահլիճ և ելույթ կունենա, չի պատրաստվում հարցեր ուղղել։

Արամ Սարգսյանը չբացառեց, որ Փաշինյանը ևս մասնակցի նիստին։