2018թ. ապրիլի 22-ին կրկին ձերբակալել են Գյումրու Ժուռնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանին: Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի տեղեկություններով նա գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում: Սակայն, Շենգավիթի բաժնի աշխատակիցները պնդում են, որ նա այնտեղ չի և արգելում են փաստաբանին մուտք գործել ոստիկանության բաժին և հանդիպել իր պաշտպանյալի հետ: