ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ անդրադարձավ վարչապետ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանն ու վարչապետի՝ «Մարտի մեկը ձեզ դաս չեղավ» արտահայտությանը։

Նախարար Սարգսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր այս խոսքով ոչ թե սպառնացել է, այլ՝ նախազգուշացրել՝ ընդգծելով, որ այս արտահայտության վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակն արդեն տվել է պաշտոնական պատասխան։

Նախարար Սարգսյանն անդրադարձավ նաև այս օրերին մեկնարկած դասադուլներին և նշեց, որ ցույցերին դպրոցականների և ուսանողների մասնակցությանը նշեց, որ այստեղ ինքը տեսնում է երկու խնդիր՝ անվտանգության և գաղափարական-բարոյական:

«Այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջև, բեմահարթակին և շատ ոգևորությամբ ընդունում, երբ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել միտինգի առաջնորդների ու Մոնթե Մելքոնյանի միջև' ոչ Մոնթե Մելքոնյանին առանձնապես գիտի, ոչ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին», - ասաց Վիգեն Սարգսյանը: