Ինչպես տեղեկացրել ենք, ապրլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում էին նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետ Կարո Օհանյանը: Ավելի ուշ Մասիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկություն հրապարակվեց՝ կոչ անելով քաղաքապետի կողմնակիցներին հավաքվել և բողոքի ակցիա իրականացնել՝ ի նշան քաղաքապետի աջակցության:

Կոչն արագ արձագանք գտավ և բողոքի ակցիան մեկնարկեց: Ցուցարաները քայլեցին Մասիսի քաղաքապետարանից Երևան տանող գլխավոր ճանապարհ՝ «Ազատությո՛ւն Դավիթին», «Դավի՛թ», «միացե՛ք» կոչերով: Նրանց ձեռքերին կային «Մեր քաղաքապետն անմեղ է» գրություններով պաստառներ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ արդեն փակել են Մասիսից Երևան տանող ճանապարհը և չեն պատրաստվում հեռանալ այնտեղից, մինչև քաղաքապետը չազատվի անօրինական ձերբակալությունից: