ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցն Աստանա կազմակերպվել է էկոնոմ դասի չվերթով: Այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա նաև նշեց, որ Ավինյանը միայնակ է գնացել, իսկ ընդհանրապես որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր գործուղման չի մեկնելու, և եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք երթևեկեն նույն էկոնոմ դասով: