ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ըստ ոլորտների ներկայացնել նախատեսվող միջոցառումների ցանկը:

«Երեկ ԱԺ-ում հաստատվեց Կառավարության ծրագիրը: Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որոնք բխում են կառավարության ծրագրից: Պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն կներկայացնի իր միջոցառումների ցանկը, և հաջորդ նիստին կփորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել ու անցնել դրա ի կատար ածելուն»,- ասաց վարչապետը: