Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը քաղաքական և անձնական հաշվեհարդար է, որը կապ չունի «Մարտի 1-ի» բացահայտման հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

«Եվ գործը, և կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Սա վենդետա է, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որ չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի։ Ես ցավ են ապրում, որ ՀՀ պատմության համար չափազանց կարևոր այս գործը պատանդն է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարությունները և նրանց գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից»,- ասաց Սողոմոնյանը:

 

Նա Քոչարյանի կալանավորումը համարեց շտապողականություն. «Քրեական գործը և կալնավարումը ապօրինի է և որևէ կապ չունի օրենքների հետ։ Մենք պահանջում ենք և պահանջելու ենք անհապաղ ազատ արձակել նրան և փոխել խափանման միջոցը»,- հավելեց Վիկտոր Սողոմոնյանը: