ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն: