«Հրապարակ» թերթը գրում է.

Թեեւ սիրելի շանսոնյեն 94 տարեկան էր՝ ապրել էր բովանդակալից ու հարուստ կյանք, ամեն ինչ հասցրել էր եւ ամենակարեւորը՝ արժանացել հանդիսատեսի մեծ սիրուն, բայց նրա մահվան լուրը ցնցեց մարդկանց։ Երեկոյան Ազնավուրի հրապարակում մոմավառություն էր կազմակերպվել, որին ներկա էր նաեւ վարչապետը։

 

Քաղաքացիներից մեկն առաջարկեց եռօրյա սուգ հայտարարել շանսոնյեի մահվան կապակցությամբ, վարչապետն ասաց, որ Ազնավուրի հուղարկավորության օրը մեկօրյա սուգ կհայտարարվի երկրում։ Այսօր «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարեւանությամբ) բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն։