«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն եւ որեւէ բան չխոսեք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռեւս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին:

 

Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որեւէ բան չխոսել քրեական գործով, եւ նրանք ազատ են, կարող են գնալ տուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, դեռեւս հայտնի չէ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: