ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրկարգով առաջադրվելու են նաև նախարարներ։ Այսօր արդեն նրանցից երկուսը հայտարարեցին ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին։

Կրթության գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում, իսկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։Նշենք, որ շուրջ երկու շաբաթ է մնում ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին և արդեն հստակեցվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների պատկերը:

Դեկտեմբերի 9-ի ընտրություններում խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու շանսեր ունի հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու են «Իմ Քայլը» դաշինքի անվան ներքո: