Մարդիկ, ովքեր արել են այդ գործն ի սկզբանե՝ իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավապահ համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար։ Այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, անդրադառնալով իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը։ 

«Նրանք լավ են պատրաստված եղել և հետքեր չեն թողել, ցավոք սրտի, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել այդ մարդկանց։ Այս պահին չգիտեմ՝ կարո՞ղ ենք քրեական պատասխանատվության ներկայացնել այդ մարդկանց։ Ուղղակի անկեղծ ասեմ՝ ոչ ոքի մտքով չի անցել, որ կարող է ինչ-որ մեկը կարող է գաղտնալսել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը և այն դարձնել հանրային»,-ասաց Վանեցյանը։ Նա  նշեց, որ տեսանյութը տեղադրվել է Իսպանիայից, սակայն պարզ չէ, թե ով է տեղադրել։ 

Դիտարկմանը, թե, փաստորեն, Վանեցյանը մոտավոր գիտի՝ ովքեր են պատվիրատուները, բայց չկան փաստեր՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Այո՛»։