Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Ռուսաստանի ԱԳՆ-ին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքը ՀՀԿ-ի դրոշը համեմատել է հիտլերյան Գերմանիայի դրոշի հետ: «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ վարողը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ-ի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու որոշումը, ու մեր երկիրը համեմատել է Ուկրաինայի հետ: Հետո վարողն ավելի է առաջ գնացել՝ անդրադառնալով պետական ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին, նրա հուշարձանին, ու համեմատություն կատարել ՀՀԿ-ի ու հիտլերյան Գերմանիայի Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցության դրոշների միջև:

Պարզվում է, սակայն, որ տեսանյութը երկար չի մնացել համացանցում: Դեռ անհայտ է՝ ի՞նչ հանգամանքներից ելնելով, բայց տեսանյութը հեռացվել է հեռուստահաղորդման յութուբյան էջից: