68.am-ը ընտրողներից ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  ուղղորդման փորձեր։
 
Մասնավորապես, Կենտրոն համայնքի՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները խախտում են ընտրաթերթիկների 1-11 հերթականությունը՝ վերևում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը։
 
Հիշեցնենք, որ թիվ 4-ն «Իմ քայլը» դաշինքի համարն է։
 
Նկատենք, որ ոչ մի դեպքում թիվ 4 ընտրաթերթիկը վերևում լինել չի կարող, և սա կարող է դիտվել որպես հստակ ուղղորդման փորձ: