Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքը Բանակի օրվա կապակցությամբ.

27 տարի առաջ ձևավորվեց անկախ Հայաստանի Ազգային բանակը: Դա ազդարարեց մեր պետականության կայունությունը: Այդ տարիներին Հայոց բանակն ապացուցեց իր մարտունակությունը, երբ երկիրը պատերազմական գործողությունների մեջ էր, որից հաղթանակած դուրս եկանք:

Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես ուժ ու եռանդ մաղթել այս պահին առաջնագծում կանգնած, երկրի սահմանները պաշտպանող զինվորներին: Հատուկ շնորհավորում եմ նաև ռազմական բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են իրականացնում բանակում:

Առողջ եղե’ք և անփորձանք վերադարձեք տուն: