Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 3-ին, ժամը 19:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Պարույր Սեւակի փողոցի թիվ 38 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, 2 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ. Մ.) դուռը եւ անվնաս դուրս բերել Ս. Մ.-ին (ծնված  2016 թ.):