Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«ՌԴ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին դանակահարել են ՌԴ քաղաքացի, 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին, որին տեղափոխել են հիվանդանոց` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով:

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ նրան հիվանդանոց են տեղափոխել 102-րդ ռազմաբազայի համածառայակիցները՝ կայարանամերձ գիշերային ակումբներից մեկից: Դեպքը տեղի է ունեցել հենց ակումբում: