ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց հայտնեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

«Հրամանի մեջ սովորաբար չի նշվում պատճառները, բայց անվստահության հիմքով է ազատվել Գեղամ Գևորգյանը»,- ասաց Էմին-Տերյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ աշխատանքից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Սակայն նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: