Հանրապետությունում 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել նախորդ տարվա հունիսից մինչ այս տարվա մարտի 1-ը՝ համադրելի ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս ցուցանիշը հանրությանը ներկայացվում է որպես ձեռքբերում, որովհետև ստացվում է, որ ամսական մոտ 6.5-7 մլն դրամի  ավել ՀԴՄ կտրոն է տրամադրում: Կարևորում են նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը, քանի որ այն 4-5 ֆունկցիա կարող է իրականացնել»,-ասաց Անանյանը:

Նա հիշեցրեց, որ նոր ՀԴՄ-ները բանկային քարտերը և ID քարտերը կարդալու հնարավորություն է տալիս: Այն նաև օնլայն եղանակով հարկային հաշիվ և այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն ունի:

Ներկայում Հայաստանում առկա է մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը նոր սերնդի մեքենաներ են: Սակայն ցուցանիշներն օր օրի փոխվում են: