Այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում շարունակվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց մարզերում ոռոգման ջրի խնդրի հետ կապված, ինչպես նաև նշեց, որ ՋՕ-երի աշխատակիցները անցած տարվանից աշխատավարձ չեն ստացել և ցույց են անում: Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ջրօգտագործողների միությունը ամենաթալանված կառույցն է: Մի շարք ջրօգտագօրծողների միությունների դեմ քրեական գործեր են հարուցված 1 մլրդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում՝ ամեն մեկը իրա արած-չարածը, գողացածը պետք ա գցի կառավարության վրա՞, ցույց անեն ու ասեն, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ. չեք աշխատել, չեք ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում: