Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցակայաններում և բենզալցակայաններում ՀԴՄ-ներ չտրամադրելու խնդրին:

«Ինչո՞ւ չեք լուծում գազալցակայանների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ. պարո՛ն Մանուկյան, պարո՛ն Վանեցյան, պարո՛ն Օսիպյան»,դիմելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին` ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ ասաց, որ այդ հարցն ամենօրյա վերահսկողության ներքո է: «Իհարկե, արձանագրվում են խախտումներ. ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չենք կարող հետևել ամեն մի գործարքին»,-ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել կտրոն չտրամադրելու համար:

Ի պատասխանեց նշվեց, որ սահմանափակում չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, քրեական գործ հարուցեք, տարեք- նստացրեք այդ մարդկանց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: