Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը։

«Նիստում քննարկվել են սպասվող կանոնադրության փոփոխությունները եւ համագումարի վերաբերյալ հարցեր»,–ասաց ՔՊ խոսնակը։

Կուսակցության համագումարը, նրա խոսքով, տեղի կունենա հունիսին։ Կանոնադրությունը կփոխվի համագումարի միջոցով, ինչպես նաեւ համագումարի ժամանակ կընտրվի վարչության կազմը։

Վահան Կոստանյանը նշեց՝ ՔՊ վարչության նախագահի հարցը չի կարող քննարկվել,  քանի դեռ չեն ընտրվել վարչության անդամները։

Հավելենք, որ փակ նիստին մասկացում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: