Խորհրդայրին ֆուտբոլի «Սպարտակ» ակումբի լեգենդ' 92-ամյա Նիկիտա Սիմոնյանն այսօր տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը. հայտնում է Комсомольская правда-ն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Սիմոնյանի մոտ արյան անոթների շրջանառության վատթարացում է նկատվել: Նշվում է, որ հիվանդությունը կարող է վտանգավոր լինել, եթե չզբաղվեն դրա բուժմամբ: