Ռուսաստան-Հայաստանն ընկերական հանդիպմանն է անդրադարձել Նիկիտա Սիմոնյանը և նշել, որ ցանկանում է տեսնել Ռուսաստանի ընտրանու հաղթանակը:

Հայաստանը մոտ է ինձ, սակայն հաղթանակ մաղթում եմ մեր Ռուսաստանի հավաքականին: Իսկ ընդհանուր առմամբ, թող թիմերը դիտարժան ֆուտբոլ ցուցադրեն, մարզիչները գոհ լինեն իրենց սաներից: Հայաստանի հավաքականն իսկապես հետաքրքիր է, նկատելիորեն առաջընթաց է ապրել, ցուցադրում է վառ կոմբինացիոն ֆուտբոլ: Այստեղ կան անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ: Առաջին հերթին Մխիթարյանը: Իհարկե հավաքականը նմանություն ունի «Արարատ»-73-ին: Այլ հարց է, թե ինչպես թիմը հանդես կգա նոր մարզչի գլխավորրությամբ: Իսկ այժմ պետք է արժանին մատուցել Մինասյանին, ով շատ բաների է հասել թիմում, իսկ ամենակարևորը թիմում գեղեցիկ խաղ կառուցեց: Հիանում եմ նաև Բերեզովսկիով: Ինչ վերաբերում է Մովսիսյանին և Օզբիլիսին' միշտ էլ նշել եմ, որ «Սպարտակի» ամրության համար թիմում պետք է լինեն հայեր: «Եվրո 2016-ում» հաջողություն եմ մաղթում Հայաստանի ընտրանուն: Շատ բան կախված կլինի թիմի նոր մարզչից»,-Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը: