Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում շոկային դեպք է տեղի ունեցել, որը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, գրում է Mirror-ը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գնացքի բացված դռանը մոտենում կին, ում մի ձեռքին երեխա է, իսկ մյուսով հրում է սայլակը: Կնոջ հետ է նաև նրա 4-ամյա տղան, ով փորձում է մտնել վագոնը, բայց գնացքի և հարթակի միջև բաց հատվածից ընկնում է ռելսերի վրա:

 

Ուղևորները հանել են երեխային այնտեղից, իսկ մյուսները վազել են' տեղյակ պահելու մեքենավարին, որպեսզի հետաձգեն գնացքի շարժվելը: Բարեբախատաբար, երեխան փրկվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Նշենք նաև, որ դեպքը տեղի է ունեցել փետրվար ամսին, բայց համացանցում հրապարակվել է միայն վերջերս: