Օրեր առաջ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Հայ Յեղափողական Դաշնակցության հետ կապվող Հորիզոն հեռուստաընկերության աշխատակից, հաղորդավար Լիլիթ Սարգսյանը ամերիկաբնակ հայերին կոչ էր անում գնել ազգությամբ ադրբեջանցի ռեփեր Ջախ Քալիբի (Բախտիյար Մամեդով) համերգի տոմսերը և դառնալ համերգի մասնիկը:

Նկատենք, որ հարցազրույցներից մեկում ադրբեջանցի այս ռեփերն ասել է՝ երազում է ծառայել ադրբեջանական բանակում և լինել դիպուկահար: Ավելորդ է ասել, թե ո՞ր երկրի զինվորին է ուղղված լինելու նրա հրացանը: Մեկ այլ տեղ՝ Մամեդովը հպարտացել է իր ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական ընկերներով, անդրադարձել ադրբեջանցի փոխգնդապետին, որը մասնագիտացված է դիվերսիոն խմբեր պատրաստելու գործում և կոչ արել միանալ ադրբեջանական զինված ուժերին:

Զարհուրելին այն է, որ նման կոչերով հանդես եկող երիտասարդի PR-ով զբաղվում է հայուհի: Թեև չենք կարող պնդել, որ Լիլիթ Սարգսյանը տիրապետում է այս ինֆորմացիային, սակայն մի՞թե Դաշնակցության հետ կապվող «Հորիզոն» հեռուստաընկերությունում կամ նույն շենքում գործող «Ասպարեզ» թերթի խմբագրակազմում չկար որևէ մեկը, որը հայուհուն հեռու պահեր այս ամենից՝ հորդորելով մաքուր պահել սեփական կենսագրությունը։

 

Աղբյուրը՝ losarmnews.com