Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երկու տղամարդ փորձել են պայթեցնել նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ենթադրյալ մեղադրյալները ձերբակալվել են, միևնույն ժամանակ նրանք խոստովանել են, որ պարզապես ցանկացել են ստուգել իրավապահների զգոնությունը: Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։ Հայտնի է դարձել նաև, որ ենթադրյալ կասկածյալները Եկատերինբուրգի բնակիչներ են, որոնք նախկինում եղել են դատված։