Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված տեղեկատվություն չունի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց.

«Ես այդ մասին ինֆորմացիա չունեմ, ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի։ Եթե նկատել եք, ինձ հրապարակային նկատողություն չի արվել, ոչ հրապարակային էլ, կարող եմ հավաստիացնել, որ կրկին չի արվել»։