Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:00-ին։

Մինչ որոշման հրապարակումը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը խոսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ, ով մանրամասն խոսել չցանկացավ, քանի որ իրենց համար դատարանի որոշումն այս պահին անկանխատեսելի է:

«Դատարանը հիմքեր չունի մեր միջնորդությունը մերժելու և ընդհակառակը բոլոր հիմքերն ունի միջնորդությունը բավարարելու համար: Կարծում եմ, որ դատարանը արդարացիորեն դրական որոշում կկայացնի, եթե ոչ, ապա որոշման հրապարակումից հետո, մենք կբարձրաձայնենք մեր հետագա քայլերի մասին».- ասաց Օրբելյանը: