ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանն, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այն գրառմանը, թե ՊԵԿ-ում տգիտություն է տիրում, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Շիրակի թեմի առաջնորդ իմ կողմից շատ հարգված Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խոսել եմ ու ձեռք բերել լիարժեք ընկալում ֆեյսբուքում իր կողմից բարձրացված հարցի առնչությամբ: Ասեմ, որ բացթողում է տեղի ունեցել երկուստեք . փաստաթղթային ձեւակերպումներում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը շարունակում է գրանցված մնալ որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպություն, որն ունի տնօրեն ի դեմս Գևորգ Աջսպահյանի( հենց այս անուն-ազգանունով է գրացումը կատարված ) և գործունեություն է կատարում հենց այն հասցեում, որը նշված է եղել ՊԵԿ աշխատակցի նամակում : Պատճառը թերեւս այն է, որ ժամանակին երբ չկար Կրոնի մասին ՀՀ օրենք, կրոնական կազմակերպությունները գրանցվում էին որպես հասարակական կազմակերպություններ և այդ տվյալները պահպանվել են : Այդուհանդերձ, հանգամանքը չի մեղմացնում նաև ՊԵԿ աշխատակցի բացթողումը, ով ցանկացել է կատարել իր աշխատանքը տեղեկացնելով, որ համաձայն Ֆինանասների նախարարության տրամադրված տվյալների «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպությունը գույք է ձեռք բերել, որի ստացման աղբյուրը հանդիսացել է հանրային միջոցը:Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել նույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:

Շիրակի թեմի առաջնորդը պարզապես հանրության համար խիստ ճանաչված հոգեւոր այր է և գոյություն ունի պատշաճության դիմելաձեւ , որը չպահպանելու համար հայցում եմ Սրբազանի ներողամտությունը:
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել փաստաթղթերում `շտկելով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի թե գրանման հասցեն, թե կազմակերպա-իրավական տեսակը և բոլոր տվյալները փոխանցել հաշվառող մարմին` բացառելու հետագայում նմանօրինակ թե Պեկ –ի եւ թե Շիրակի թեմի համար ոչ հարիր իրավիճակները:

 

Ինչ վերաբերում է Սրբազան Հոր ֆեյսբուքյան գրառմանը, ապա այն իմ համար լիովին ընդունելի է բացառապես որպես քրիստոնյա զավակ, քանի որ հոգեւոր առաքելության հանդեպ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած փաստաթղթային ձեւակերպումներից: Ամեն դեպքում, խնդիրը պարզվել է և կա ցանկություն երկուստեք շտկումներ կատարել: Բարի լինենք ..