Ինչու՞ հենց Ճապոնիան․

IQOS 3 DUO սարքը 2019 թվականի աշնանը առաջին անգամ ներկայացվեց ճապոնական շուկայում։ Նոր արտադրատեսակի վաճառքը մեկնարկելու համար Տոկիո քաղաքը շատ լավ էր ընտրված։ Ի վերջո, Ճապոնիան բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և ռոբոտաշինության երկիր է: Բավարար է նշել, որ անգամ զուգարանները Ճապոնիայում ունեն սեփական ծրագրային ապահովումը։ Սրան գումարենք մաքրության, անձնական հիգիենայի և դիմացինի նկատմամբ հարգանքի պաշտամունքը, ու պարզ կդառնա, թե ինչու են սիգարետ ծխելու վնասակար սովորություն ունեցող չափահաս ճապոնացիները հավանություն տվել IQOS սարքին, որն  էլ անմիջապես սկսեց շուկայից հեռացնել արդեն հնություն համարվող սիգարետը։

Ծխախոտը տաքացնող սարքերը (IQOS, Ploom TECH, glo, Jouz և այլն) արդեն կազմում են ճապոնական շուկայի 25%-ը, որի 72%-ը բաժին է ընկնում հենց IQOS-ին։

 

Այնպես որ բոլորովին էլ պատահական չէ, որ ճապոնացի օգտատերերն առաջինն են ստացել նորարարական այս գաջեթն օգտագործելու հնարավորությունը։

Ի՞նչն է փոխվել սարքում․

Ամենակարևորը․ նոր IQOS 3 DUO սարքը թույլ է տալիս երկու անգամ անընդմեջ՝ առանց լիցքավորման, օգտագործել ծխախոտային գլանակները։

Շուկայի ուսումնասիրությունների համաձայն՝ սարքը փորձած 5 չափահաս ծխողներից 4-ը նախապատվությունը տալիս են նիկոտինի մատակարարման այս նոր համակարգին ու հրաժարվում են սիգարետից։ Դա մասամբ տեխնոլոգիայով է պայմանավորված, մասամբ էլ՝  գրագետ սպասարկումով։ Համենայն դեպս, վերջինիս օգտատերերը, ինչպես, օրինակ, Apple-ի  երկրպագուները, հավատարիմ են մնում իրենց սարքին ու բրենդին:

Միակ բանը, ինչից օգտատերերը դժգոհում էին, ամեն օգտագործումից հետո սարքը լիցքավորելու անհրաժեշտությունն էր։ Լինում է, որ ուզում ես անընդմեջ երկու գլանակ օգտագործել։ 

 

 IQOS-ի արտադրողները արձագանքելով պահանջարկին թողարկեցին նոր մոդել` IQOS 3 DUO: Նոր այքոսի բռնիչի մարտկոցը նախատեսված է երկու անընդմեջ օգտագործման համար:

Ի թիվս այլ բաների, արտադրանքի նորացված տարբերակն ավելի արագ է լիցքավորվում՝ մոտ երկու րոպեների ընթացքում, եթե օգտատերը մեկ գլանակ է օգտագործում, և հինգ, եթե երկուսը։

Արտաքին տեսքը՝ համարյա նույնը․

Սարքի թարմացված տարբերակը հասանելի է հինգ գույներով ՝ կարմիր, սպիտակ, կապույտ, սև և բրոնզ: Միակ արտաքին տարբերությունը՝ բացի բրոնզ նոր գույնից, այն է, որ սարքն ունի ոչ թե մեկ, այլ երկու լապտերիկ, որոնք ցույց են տալիս լիցքավորման աստիճանը։

 

 Ե՞րբ կլինի Հայաստանում․

Ճապոնիայում նորույթն արժե 9,980 յեն` մոտ 40 000 ՀՀ դրամ։ Այն կարելի է առանց վճարի փորձել 7 օրերի ընթացքում՝ թեստ-դրայվ ծրագրի շրջանակներում։

Թե որքան է սարքն արժենալու Հայաստանում հայտնի չէ, ինչպես հայտնում է ընկերությունը, սարքը հասանելի կլինի Նոյեմբերի սկզբին։

Գործընկերական նյութ