ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ հետաձգելու այսօր նշանակված հարցաքննությունը։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին դեկտեմբերի 27-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել։ Մինչ այդ ՀՔԾ քննիչը գտնվել է Սահմանադրական դատարանում, որտեղ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է։ Նշենք, որ այս գործողություններին նախորդել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ ադատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի վավերացումը։

Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք առաջադրելու մասին զգուշացրել էին 6 ամիս առաջ. «Ինձ զգուշացրել էին, որ X,Y Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի»,- ՍԴ-ի մոտ հայտարարել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ X,Y Z քայլերը վերաբերել են հրաժարականին։