SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Վանաձոր քաղաքում իրականացրել են «Ճռռիկ-վռռիկ» օպերացիան։

 

Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակչության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, այն է՝ ավտոմեքենաներով բարձր արագությամբ վարելու ընթացքում արգելակել են, կատարել մի քանի պտույտներ։

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին «ճռռիկ-վռռիկ» անողներին ու նրանց տրանսպորտային միջոցները։ Նրանք են՝ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Սարոյանը, ով եղել է ВАЗ 2121 մակնիշի 34 QL 746 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուսը եղել է Աշոտ Ավետիքյանը, ով եղել է Mercedes մակնիշի 77 VD 707 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուսը եղել է Արթուր Արզումանյանը, ով եղել է Mercedes մակնիշի 36 AM 396 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուս «ճռռիկ-վռռիկ» անողը եղել է Արթուր Պարանյանը՝ Mercedes մակնիշի 35 OO Z 978 համարանիշի ավտոմեքենայով։

 

Ա. Պարանյանի հետ եղել է նաև 20-ամյա Կարեն Պարանյանը, ով, ըստ տեղեկությունների, մի քանի պտույտ «ճռռիկ-վռռիկ» անելուց հետո ավտոմեքենան հանձնել է Ա. Պարանյանին, ով, իր հերթին, նույնպես «ճռռիկ-վռռիկ» է արել։ Մյուսը եղել է Արտակ Մեցոյանը, ով վարել է Mercedes մակնիշի 36 PT 899 համարանիշի ավտոմեքենան, սակայն, ըստ տեղեկությունների, «ճռռիկ-վռռիկը» կատարել է 26-ամյա Էդուարդ Մեցոյանը։ Մյուս «հերոսը» եղել է Արսեն Արոյանը, ով եղել է ВАЗ 2107 մակնիշի 35 VA 810 համարանիշի ավտոմեքենայով, սակայն կան տեղեկություններ, որ այն վարել է նաև 29-ամյա Արսեն Արոյանը։ Մյուս «հերոսը» եղել է Հովիկ Բեգլարյանը՝ BMW մակնիշի 46 PO 046 համարանիշի ավտոմեքենայով։ BMW մակնիշի 35 DG 899 համարանիշի ավտոմեքենայով «գաստրոլներ է տվել» Ռաֆայել Գալուստյանը։

Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան վարել է նաև 23-ամյա Արտյոմ Գալուստյանը։ Իսկ BMW մակնիշի 36 ՏC 502 համարանիշի ավտոմեքենան վարել է Նարեկ Մարգարյանը։ Opel մակնիշի 77 DR 677 համարանիշի ավտոմեքենան վարել է Կորյուն Անտոնյանը։ BMW X5 մակնիշի 02 XX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Հենրիխ Խաչքալյանը։ ВАЗ 2106 մակնիշի 34 ԼP 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվում է։ Իսկ Mercedes մակնշի 75 ZZ 755 համարանիշի ավտոմեքենան վարել է Արտակ Ունանյանը։ Հայտնաբերված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պահպանովող հատուկ տարածք և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերված ավտոմեքենաներն ու նրանց վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։

 
 
 

Նշված բոլոր անձինք կասկածվում են խուլիգանություն կատարելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ճռռիկ-վռռիկ» անողները Վանաձորում հայտնի մի շարք մականունավորներ են, որոնց մի մասն ավեի շատ հայտնի է «Վինի Թուխ«», «Լեոպոլդ կատու», «Պույ-պույ մկնիկ», «Պոչատ աղվես», «Ձախորդ Փանոս», «Շուրա Բալագանով», «Պանիկովսկի», «Միստր Իքս», «Կացին ախպեր», «Գնդլիկ բոքոնիկ». «Բազազ Արտեմը», «Լոռեցի Սաքոն», «Ցռան Վերգո» մականուններով։