Մանկական վիրաբույժ Ռոբերթ Փերին, ով աշխատում է ԱՄՆ Օհայո նահանգի Աքրոնի մանկական հոսպիտալում, հայտնի է դարձել շնորհիվ իր արտասովոր վերաբերմունքի՝ վիրահատված երեխաների նկատմամբ: Նա իր փոքրիկ պացիենտներին անսահման ուրախություն է պարգևում՝ նրանց վիրակապերի վրա մանկական մուլտհերոսների պատկերներ կամ սպորտային ակումբների նշաններ նկարելով: Ի դեպ, նա վիրահատությունից առաջ նախապես պայմանավորվում է երեխաների հետ, թե ինչ նկար են ուզում տեսնել իրենց վիրակապի վրա: Սա անսահման ուրախություն է պատճառում նրանց: «Նկարներն ինձնից խլում են 5 րոպե, սակայն դրանց տված օգուտն անհամեմատ մեծ է: Երեխաները խանդավառվում են, մոռանում վիրահատության, հետվիրահատական սպիների մասին, վերականգնման փուլն անհամեմատ հեշտ է ընթանում»,- ասում է վիրաբույժը: