Ուրբաթ օրն իր նստավայրից ժողովրդին ուղղված ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ կորոնավիրուսով չի վարակվել, հաղորդում է TASS-ը:

«Վստահ եղեք, ես շատ լավ ինքնազգացողություն ունեմ եւ ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է նա:

Նախօրեին Կանադայի ղեկավարի մամուլի քարտուղարը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայից վերադարձած վարչապետի տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն անցել է COVID-19-ի թեստ, որի արդյունքը դրական էր: 14 օրվա ընթացքում նա եւ նրա ամուսինը կգտնվեն տնային կարանտինում: Վարչապետի աշխատակազմից հավաստիացրել են, որ Թրյուդոն կշարունակի ամբողջովին կատարել իր պարտավորությունները, իսկ բոլոր անձնական հանդիպումները կանցկացնի հեռախոսային ռեժիմում: