Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2 774 դեպք: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 21 102, մահացել է ընդհանուր առմամբ 170 մարդ, ապաքինվել' 1 694 հիվանդ։
Նախօրեին մահացել է 22 մարդ։ Նոր դեպքերը գրանցվել են երկրի 82 շրջաններում։ Մոսկվայում՝ 13 002 դեպք, մահացել է 95 հիվանդ, Մերձմոսկվայում՝ 2 315 դեպք, մահացել է 24 հիվանդ։