«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսօր՝ մայիսի 22-ին, կազմակերպել էր ավտոերթ՝ մեկ ժամանոց պտույտ Երևան քաղաքով՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին։ «Armenian Arm» հայրենասիրական ՀԿ-ի համախոհ գործարարի կողմից, ով ցանկանում է մնալ անհայտ, Պաշտպանության նախարարությանը հանձնվեց 100 000 պաշտպանիչ դիմակ՝ պահուստային նպատակով, որի առաջին խմբաքանակը հանձնվեց մայիսի 22-ին։ Ավտոերթին մասնակցեցին Ռազմական ոստիկանության սպաներն իրենց ուղեկցող մեքենաներով՝ շչակներով և լուսարձակներով, ամենագնացներ, մոտոցիկլեր և այլ մեքենաներ։ Ավտոերթի մեկնարկը տրվեց ՄՀՀ-ի հարակից տարածքից, ժամը 11։00-ին։ Ավտոերթի մեկնարկից առաջ նախատեսված էր պաշտոնական մասը, որից հետո եղավ երաժշտական ողջույն-կատարում Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտախմբի մասնակցությամբ։ Երթուղին սկսեց ՄՀՀ-ից, ապա շարունակվեց հետևյալ ուղիով՝ Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալական փողոց, Շահումյանի փողոց, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Մատենադարան, Աբովյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Նոր Նորք, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանից շրջադարձ, Նոր Նորք, Պաշտպանության նախարարություն։ Պաշտպանության նախարարությունում «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները 20 000 դիմակ հանձնեցին։ Վերը նշված 100 000 դիմակը ՊՆ-ին հանձնվելու են փուլային կարգով։