Արցախում մղված ռազմական գործողությունների ընթացքում ադբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ, զոհվել է Սյունյաց աշխարհի հպարտ մի արծիվ՝ Արշակը։ Սահմանի հարավային ուղղությամբ ընթացող թեժ մարտերի ժամանակ տասնյակ կյանքեր փրկած արծվի թռիչքն ընդհատվեց։ Դաժան ոսոխի մահաբեր հարվածը, ցավոք, չշրջանցեց Արշակին և իր գումարտակի տասնյակ զինվորներին։

Արշակ Հրաչիկի Փարամազյան

Ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 2004 - 2006 թվականներին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, ծառայության է անցել ՀՀ ՊԲ-ում։ Ծառայության ընթացքում՝ հայրենիքի պաշտպանության համար դրսևորած բացառիկ արիության համար, արժանացել է մի շարք շնորհակալագրերի և պատվոգրերի։ Նրա մատուցած ծառայությունը հայրենիքին մեծ է եղել նաև ռազմի դաշտից դուրս։ 

Ամուսնացած էր։

Ունի 2 որդի։