Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը, բայց, նրա խոսքով, ինքը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու հրավեր չի ստացել: - ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում: «Այո, իմ և ՀՀ վարչապետի հանդիպումը հնարավոր է: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել: Ամեն ինչ կախված է օրակարգից: Բայց ցավոք, խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են», - հավելել է Ալիևը։