Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ լինել դրա կարգավորման գործընթացում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: «Մեր նախագահը և մեր արտգործնախարարը բանակցություններ վարեցին երկու կողմերի հետ և հայտարարեցին, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործում», - ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: