«Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրումը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին դժվար է լինելու, և պետք է պատրաստ լինել, որ որոշ բնակիչներ չեն ընդունի այդ քաղաքականությունը և կորոշեն հեռանալ»,-հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է Reuters-ը։

«Երբ մենք խոսում ենք վերաինտեգրման մասին, նկատի ունենք Ղարաբաղի հայերի խաղաղապահ վերաինտեգրման մոդելը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին։ Դժվարություններ կլինեն, դա ոչ ոք չի ժխտում։ Կան որոշակի պարտավորություններ և պարտականություններ, որոնք պետք է հաշվի առնել իրավունքները պաշտպանելիս: Կարող են լինել այնպիսիք, ովքեր չեն ընդունի դա և կնախընտրեն ապրել այլ երկրում: Սա նրանց որոշումն է: Մենք հարգում ենք նրանց որոշումները»,- ասել է Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում։