Իտալիայի Ապրիլիայի համայնքը և Պիզա քաղաքը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասված է հրապարակման մեջ։