«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․

«Երեկ Գորիսի ռազմական ոստիկանության կողմից բերման ենթարկված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Պողոսյանը, կրկին անցել է ծառայության: Մեր տեղեկություններով, երեկ բարձրացած աղմուկի արդյունքում Անդրանիկին հետ են տարել դիրքեր, նկարահանել են, որպեսզի ցույց տան ,թե լրատվամիջոցները ստահոդ լուրեր են տարածում:

Dejavu-ն շնորհակալություն է հայտնում բոլոր լրատվամիջոցներին, որոնք անտարբեր չմնացին հայրենիքը պաշտպանող զինվորականի ճակատագրի նկատմամբ և իրենց հրապարակումներով օգնեցին ճշմարտության բացահայտմանը»: