Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ նա վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

«Եվ դուք շատ եք սիրում Հրանտ Բագրատյանին խոսեցնել, ամեն մի խոսքից հետո դա օգտագործվելու է մեր երկրի դեմ»,- ասաց Քոչարյանը` դինելով լրագրողներին:

«Հրանտ Բագրատյանի համար մեկ վտանգավոր ցուցմունքը` Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի զինված ուժեր. դրանից ավելի վտանգավոր, նախկինում վարչապետ աշխատած մարդու բերանից, որ դուրս է գալիս...»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարությանը, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել` Քոչարյանն ասաց. «Եթե 30 տարի բանակ չունենայինք, ուրեմն առաջին պատերազմը երևի Մարսից են եկել, հաղթել»: