«Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 17-րդ ամյակը:
Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով:
Միջոցառման համերգային մասն ազդարարեց «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր):
Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), երգիչ Արման Առաքելյանը, և Կարին ավանդական երգի-պարի խումբը (գեղ․ ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան):
Ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար Լուսինե Նազարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Ինձ համար շատ դժվար է խոսել այսօր. ընդամենը օրեր առաջ մենք պետք է նշեինք «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի 15-ամյակը, բայց, անկախ այս ողբերգություններից, մենք պարտավոր ենք շարունակել մեր առաքելությունը՝ Աստծո օրհնությամբ»,-նշեց Նարեկ Հարությունյանը:
Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբին՝ գեղ. ղեկավար Լուսինե Նազարյանի գլխավորությամբ, հանձնեց խորհրդանշական նվեր:
«Նարեկացի» արվեստի միությունը ունի ավանդույթ, ըստ որի, մշակույթում մեծ ավանդ ունեցող արվեստագետներին տալիս ենք «Հայ մշակույթի դեսպան» կոչումը: Այս կոչման համար մենք ունենք նաև խորհրդանշական նվեր՝ փոքրիկ խաչքար, որի վրա փորագրված է «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանը, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են»,-նշեց Նարեկ Հարությունյանը:
Շուշին պահելով իր սրտում և մտքում՝ «Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 17-րդ ամյակը
11:17 - 7.Սեպտեմբեր.2021
Առաջարկում ենք նաև
06/09/22 15:48
«Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 18-րդ ամյակը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմի շնորհանդեսը
10/09/19 13:32
«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 15-րդ տարեդարձը՝ հավատարիմ իր սկզունքներին
06/09/21 11:48
«Նարեկացի» արվեստի միությունը 17 տարեկան է
08/06/19 17:50
«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալեց լեգենդար «Deep Purple»-ի վոկալիստ Իէն Գիլանին, «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիին
22/05/19 20:36
Երբ հարցնում են՝ ով է Շուշին ազատագրել, ասում եմ՝ մեր ազատամարտիկները. Կոմանդոսը նշում է ծննդյան 80-ամյակը (ֆոտո)
13/05/19 13:54
Նարեկացի արվեստի միությունում կայացավ Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» գրքույկ-երգաշարի շնորհանդեսը
25/04/19 15:29
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
11/05/18 11:31
«ԳեոՊրոՄայնինգը» նշեց հաղթանակի 73-րդ ամյակը
31/01/18 22:05
«Գաթա» բենդը «Նարեկացի» արվեստի միությունում
16/10/17 23:12
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի ֆիլմի ցուցադրությունը
Ամենադիտված
Լրահոս
00:47
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ)
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)