«ԳեոՊրոՄայնինգ»  դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն)  Արարատ, Վարդենիս և Ագարակ քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ անցկացրեց մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ ամյակին և  Արցախի Հանրապետության բանակի ձևավորման 26-րդ տարեդարձին :

Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաև Խաչքարի բացման արարողությունը։ Այդ հուշաքարը ընկերության նվերն է Վարդենիս քաղաքին, որը կհավերժացնի Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցների հիշատակը։

 

«Մեր ընկերությունը ավանդաբար նշում է Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը։ Մենք դա նույնիսկ չենք վերանայում։ Հաղթանակի օրը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության պատմության ամենանշանակալից օրն է, որը մեկ անգամ ևս  ապացուցում է երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը և զարգացումը։

 -Այս խաչքարը երկրորդն է, որը ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը նվիրում է Հայաստանին։ Առաջին հուշարձանը տեղադրվեց Ագարակ քաղաքում 2015 թվականին, Եղեռնի հարյուրամյակի նախաշեմին»,- նշեց ընկերության Գլխավոր տնօրենը,Անատոլիյ Գոգոտինը։

"Ավանդաբար ամեն տարի Ագարակի կոմբինատի աշխատակիցները, և անձամբ ես այցելում ենք Մեղրի և Ագարակ քաղաքներում ապրող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին։ Ցավոք, պատերազմի մասնակիցների թիվը տարեց տարի պակասում է, բայց մեր գլխավոր խնդիրն այն է, որպեսզի պահպանենք նրանց հիշատակը",- նշեց Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրենը, Անդրեյ Սինյակովը։

 Միջոցառումներին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան պատերազմում զոհված մարտիկների հարազատները և մտերիմները, տեղի համայնքների վարչակազմի անդամները, քաղաքի բնակիչները։

 Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ պատերազմի վետերանների հետ, հիշատակի և պատվո երթեր,  ծաղիկներ դրվեցին զոհվածների հուշարձանին:

ԳՊՄ ընկերության կողմից նյութական օգնություն տրամադրվեց Հայրենական մեծ պատերազմին մասնակցած բոլոր վետերաններին և Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին, հանձնվեցին նվերներ:

«Մայիսի 9-ը բոլոր նրանց սրտում է, ովքեր գիտեն խաղաղության գինը, ովքեր հայրենիքի պատիվն ու ազատությունը վեր են դասում ամեն ինչից: Մեր վետերանների տարած հաղթանակը խաղաղ և արժանապատիվ կյանք ապահովեց սերունդների համար, նրանց հնարավորություն տվեց արարել և համարձակորեն առաջ գնալ: Այսօր նրանց երեխաները, թոռները վստահաբար պահպանում են այդ հաղթական բարձունքը, աշխատում են հանուն իրենց երկրի ներկայի և ապագայի, հավատարմորեն ծառայում են հայրենիքին, պատվով արձագանքում ներկայի բարդ մարտահրավերներին՝ ապահովելով մեր հայրենիքի զարգացումը, հզորությունը և բարգավաճումը», - ասաց ընկերության   նախագահ Ռոման Խուդոլինը;

 

 «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։